ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Սա խայտառակ միջադեպ է, փաստորեն Թուրքիան արգելք է մտցնում արվեստի դաշտ»

«Սա խայտառակ  միջադեպ է, փաստորեն  Թուրքիան  արգելք է մտցնում արվեստի դաշտ»
23.03.2018 | 02:22

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արգելվել է ցուցադրել «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում:
«Կինոաշխարհից» տեղեկանում ենք, որ Ստամբուլի նահանգապետարանը ֆիլմի ցուցադրությունից ժամեր անց զգուշացրել է ներքին գործերի նախարարության դրած արգելքի մասին։ Ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությամբ, այն պատճառաբանությամբ, որ «տպավորություն է ստեղծվում, թե Արցախը Հայաստանի մաս է»: Ենթադրելի էր, որ Արցախում, և ինչ-որ առումով Արցախի մասին նկարահանված ֆիլմն անտարբեր չէր թողնի մեր հարևաններին։ Թեմայի շուրջ զրուցել ենք երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ, որը նաև «Եվա» ֆիլմի կոմպոզիտորն է:


-Պարոն Արծրունի, քաղաքական ուղերձներ, ենթատեքստ կարծես ֆիլմում չկան: Ինչո՞վ եք բացատրում ֆիլմի շուրջ ստեղծված եռուզեռը:
-Ֆիլմը գեղարվեստական բարձր վարկանիշ ունի, քաղաքական ասպեկտը շատ նուրբ է ներկայացված, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նկարահանումները տեղի են ունենում Արցախում, և որ ֆիլմը գրեթե ամբողջությամբ արցախյան բարբառով է ընթանում (թարգմանությունները բացառապես ենթագրերով են):
Արցախյան երկրում ներկայացված պատմությունը որքան որ արդիական ու կարևոր է հայկական իրականության մեջ, նույնքան կարևոր է նաև համամարդկային առումով: Նաև դրանում է այս աշխատանքի արժեքը: Կարծում եմ, որ հենց այդ գիտակցությամբ է պայմանավորված այն, որ Թուրքիայում արգելվել է ֆիլմի ցուցադրությունը փառատոնի շրջանակում: Սա խայտառակ միջադեպ է, փաստորեն Թուրքիան արգելք է մտցնում արվեստի դաշտ, կիրառում է նեղքաղաքական մեխանիզմ: Սա արգելք է պետական մակարդակով:
-Ի՞նչ է արվում կամ պետք է արվի մեր կողմից:
-Երբ Անահիտ Աբադը բարձրաձայնեց խնդիրը, ինքս անմիջապես արձագանքել եմ: Խնդրով հետաքրքրվել են մտավորականները, լրատվամիջոցները: Պետական մակարդակով ո՛չ կինոակադեմիան, ո՛չ կինոգործիչների միությունը, ո՛չ մշակույթի նախարարությունը չեն արձագանքել:
-Երևույթը անախորժ է, սակայն չե՞ք կարծում, որ կարող է գործել «Հակագովազդը նույնպես գովազդ է» սկզբունքը` նպաստելով ֆիլմի տարածմանն ու հնչեղությանը:
-Այստեղ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե գովազդի տեսանկյունից, այլ ազգային գերագույն շահի հարթության մեջ: Պետք է ամբողջ աշխարհին ցույց տալ այդ պետության էությունը և խնդիրներ լուծելու մեխանիզմները, որոնք ոչնչով չեն տարբերվում այն գործելաոճից, որ բնորոշ էր այդ պետությանը 100 տարի առաջ` ցեղասպանության ժամանակ:
Թուրքիայում այս միջադեպը իրարանցում է առաջ բերել, մի խումբ մտավորականներ բողոքի ակցիա են նախատեսել, հայազգի պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է հարցը և պահանջել համապատասխան գերատեսչություններից հստակ ու պաշտոնական պատասխան: Եթե այս առիթը, որ տվել են Ադրբեջանն ու Թուրքիան, մենք չօգտագործենք պետական մակարդակով, ապա ե՞րբ և ինչպե՞ս ենք բարձրաձայնելու այն խնդիրները, որ առնչվում են արցախյան հիմնախնդրին և մեր պատմական իրողությանը, նկատի ունեմ ցեղասպանությունը:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ